Michelin ռեստորանային ուղեցույցը ապրիլի 14-15-ին Սինգապուրում կանցկացնի առաջին խոհարարական փառատոնը՝ Michelin Guide Street Food Festival-ը։ Տոնի հյուրերը կհամտեսեն քաղաքի լավագույն ռեստորանների ֆիրմային ուտեստները, ինչպես նաև՝ կգնահատեն Սինգապուրում ապրող ազգերի բազմազան խոհարարական ավանդույթները։
Ինչպես հայտնում է Սինգապուրի Տուրիզմի խորհուրդը՝ փառատոնը կանցկացվի Resorts World Sentosa-ի տարածքում։ Առաջին անգամ բարձրակարգ խոհանոցի սիրահարները կարող են համտեսել Սինգապուրի լավագույն ռեստորանների համեղ ուտեստները՝ մնալով մեկ տեղում․ միջոցառումը մեկ վայրում է հավաքում մի շարք Michelin-ի մեկ, երկու և երեք աստղ ունեցող ռեստորաններ, որոնք ունեն Bib Gourmand կարգավիճակ։ Նրանք փառատոնի հյուրերին կմատուցեն ինչպես հայտնի ուտեստներ, այնպես էլ՝ միջազգային սթրիթ ֆուդի լավագույն օրինակները։ Փառատոնի մուտքի տոմսն արժե 20 սինգապուրյան դոլար ($14,5)։