Շաուրմայի և հոթ-դոգի համաշխարհային հավաք՝ Սինգապուրում

2013 թվականի մայիսի 31-ից հունիսի 9-ը Սինգապուրում կանցկացվի Փողոցային սննդի առաջին համաշխարհային կոնգրեսը  (World Street Food Congress, WSFC): Միջոցառումը կազմակերպել է հայտնի ասիացի ֆոտոլրագրող և հաղորդավար TLC Asia հեռուստաալիքով հեռարձակվող  «The Food Surprise!»  խոհարարական հաղորդման հեղինակ Կ.Ֆ. Սիտոհը  (K.F. Seetoh)՝ Սինգապուրի զբոսաշրջային վարչության աջակցությամբ:

World Street Food Congress, WSFC

Կոնգրեսի Խորհրդի կազմում են հայտնի ամերիկացի ավագ խոհարար, խոհարարական հաղորդավար Էնթոնի Բուրդենը (Anthony Bourdain), ամերիկացի խոհարարական քննադատ Ջեյմս Օսլենդը  (James Oseland), հայտնի նյույորքյան Spice Market շուկայի սեփականատեր Ժան-Ջորջ Վոնգերիխտենը (Jean-Georges Vongerichten), ինչպես նաև՝ Լոս Անջելեսի Spice Table ռեստորանի տեր և ավագ խոհարար Բրայանթ Նգը (Bryant Ng):

World Street Food Congress, WSFC

Այս անսովոր ֆորումի հիմնական նպատակը լայն հանրությանը համաշխարհային փողոցային սննդի բազմազանությունը ցուցադրելն է, ինչպես նաև՝ զանգվածային փողոցային սննդի մշակույթում նոր, թարմ գաղափարներ և հնարավորություններ մտցնելը : Տասն օրվա ընթացքում աշխարհի  ազգային խոհանոցների ամբողջ հմայքը  կարելի է վայելել մեկ վայրում՝ Ֆորմուլա 1 ձիավարժարան-ակումբում  (F1 Pit Building & Paddock). հայտնում է Սինգապուրի զբոսաշրջային գրասենյակը:

You might also like