Սինգապուրում կբացվի ռեստորան՝ նվիրված «Նարնջագույնը՝ սեզոնի հիթը» սերիալին

Ամերիկյան «Նարնջագույնը՝ սեզոնի հիթը» դրամա-կատակերգական սերիալը մեծ ճանաչում է  ստացել աշխարհի հեռուստադիտողների շրջանում։ Այս մասշտաբային հաջողությամբ պայմանավորված՝ Սինգապուրում բացվել է հատուկ հաստատություն, որը հնարավորություն  է տալիս հաճախորդներին համտեսել բանտում մատուցվող ուտեստների համեղ տարբերակները։oe1Հունիսի 16-ին և  17-ին  Սինգապուրի OverEasy Bar and Diner ռեստորանը կվերածվի սերիալի երկրպագուներին հայտնի Լիտչֆիլդ քաղաքի բանտի ճաշարանի։ Բոլոր ուտեստները կմատուցվեն պլաստիկե սկուտեղներով, իսկ սրահում ներկա կլինեն  վերակացուների հագուստով մարդիկ։ Թեև, հաստատության այցելուներին սպասվում է ոչ թե բանտային աղքատիկ սնունդ, այլ՝ իսկական վայելք խոհարարությունը գնահատողների համար։  orange-is-the-new-black-stagione-3-v1-294012-1280x720Այս անսովոր կոնցեպտը մշակվել է ամերիկյան Netflix ընկերության կողմից սերիալի 4-րդ սեզոնի մեկնարկի առթիվ։

You might also like