Սինգապուրի այգում կանցկացվի պինգվինների ամիս

Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 30-ը Սինգապուրի Jurong թռչունների այգին  բոլորին հրավիրում է այցելել «Պինգվինների երկիր» ցուցահանդեսին:

Penguin Coast

Ե՛վ երեխաներին, և՛ մեծահասակներին, թերևս, դուր կգա կերակրել պինգվիններին, լուսանկարվել նրանց հետ և, միևնույն ժամանակ, նոր և հետաքրքիր բաներ իմանալ նրանց կյանքի և սովորությունների մասին:

Penguin Coast

Այգու Penguin Coast  հատվածը այդ օրերին կվերածվի մի կախարդական երկրի, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել  80  տեսակ այս հիանալի և զվարճալի թռչուններից, այլև՝ մասնակիցը դառնալ  զվարճալի ծրագրի. հայտնում է այգու կայքը: Տոմսի արժեքը սկսվում է 13 սինգապուրյան դոլարից  ($10.5):

You might also like