Սինգապուրում բացվել է նոր բուտիկ-հյուրանոց

Սինգապուրի Չայնա թաուն թաղամասի կենտրոնում իր դռներն է բացել Naumi Liora բուտիկ-հյուրանոցը, որը պատկանում է Hind Group-ին: Այն զբաղեցնում է երկհարկանի պատմական շենքը, որը կառուցվել է  XIX  դարի վերջին: Naumi Liora-ն այցելուներին առաջարկում է լավ կահավորված 79 սենյակ և սուիթ. հայտնում է Hoteldeluxes.com-ը:

Naumi Liora

Հաստատության առաջին հարկում տեղակայված է Keong Saik Snacks բիստրոն: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար ինտերնետ Wi-Fi-ով: Հյուրերը նաև կարող են օգտվել անվճար շուրջօրյա մարզասրահից: Հյուրանոցը գտնվում է զբոսաշրջիկների շրջանում հայտնի Սենտոզա կղզուց 10  և  Changi միջազգային օդանավակայանից 25 րոպե հեռավորության վրա: Օրական երկհոգանոց համարը արժէ $97  դոլար:

Naumi Liora

You might also like