Հաջորդ ամռանը Սևիլիայում նոր ջրաշխարհ կբացվի: Այն կզբաղեցնի 15 հազար քառակուսի մետր տարածք և կգտնվի Isla Magica թեմատիկ զվարճանքների համալիրում: Շինարարության համար կծախսվի 5 միլիոն եվրո, նախագիծը իրականցնում է ֆրանսիական Looping Group ընկերությունը, որը Isla Magica-ի 82 % սեփականատերն է:
Այգին կունենա օրական 2500 հանգստացող. հայտնում է Noticia.ru-ն: Agua Magica անվանումով ջրաշխարհի կազմի մեջ կմտնի արհեստական ալիքներով մեծ լողավազանը, բազմաթիվ տարբեր տեսակի բլրակներ, մանկական գոտի, ինչպես նաև «գետային հոսքով» լողավազան:
Ջրաշխարհը Isla Magica զվարճանքների համալիր կգրավի նաև բազմաթիվ երիտասարդների և ընտանիքների: Դա տեղի կունենան նաև այն պատճառով, որ ջրաշխարհը այլ մուտք չի ունենա. ջրաշխարհ այցելողները ստիպված կլինեն նաև Isla Magica-ի մուտքի տոմս վերցնել: