Սևիլիայում պատշգամբի վարձավճարը կազմում է 12 000 եվրո


Զատիկի շաբաթվա անցուդարձում Սևիլիայի բնակիչները մրցակցում են, թե ով կառաջարկի բնակարանի կամ պարզապես պատշգամբի վարձակալության ամենաբարձր գինը: Պատշգամբից կարելի է հետևել կրոնական գունագեղ երթին, այդ պատճառով նրանց գինը կայուն կերպով աճում է Զատիկի մոտենալու հետ համընթաց: Որոշ արարողություններ համարվում են մշակութային ժառանգության օբյեկտ և գրավում են հազարավոր զբոսաշրջիկների և տեղաբնակների` ինչպես հավատացյալ, այնպես էլ կրոնից հեռո մարդկանց: Սևիլիայի Զատիկի տոնը համարվում է Իսպանիայի ամենավառ և արտահայտիչ տոներից մեկը:

Իսկ որքան է պետք վճարել այդ տեսարանը տեսնելու համար: Սևիլիայի հիմնական երթի ճանապարհին ամբիոնի վարձակալության գինը կազմում է  օրական 100 եվրո: Քաղաքի կենտրոնական փողոցների և հրապարակների բնակելի շենքերի բնակարանների և պատշգամբների վարձակալությունը տատանվում է շաբաթական 4 000-ից   12 000 եվրոյի միջև: Այդ պատշգամբներում կարող են տեղավորվել 15 մարդ և Սեման Սանտի ժամանակ մեծ պահանջարկ են վայելում: Պատշգամբի ամենաէժան տարբերակը, որը կարելի է գտնել mybalcony.com պորտալում և որտեղ տեղավորվում են 12 մարդ, կարժենա 1450 եվրո: Թանկացել են նաև Սևիլիայի հյուրանոցները և մասնավոր հատվածը. բնակարանները, որոնք սովորական օրերին արժեն ամսեկան 300 եվրո, այդ օրերին շաբաթական արժենում են  600 եվրո. հայտնում է El Mundo-ն:

You might also like