Սեուլում բացվել են հանրային լողավազաններ

Սեուլի կենտրոնում սկսել են գործել հանրային լողավազաններ և ջրային հրապարակներ Հանգան գետի վրա։ Լողալ կարելի է Կվաննարու, Մանվոն, Տտուկսոմ և Չամսիլ թաղամասերում։ Հուլիսի սկզբին լողավազաններ կբացվեն նաև Յոիդո և Չամվոն թաղամասերում։

Լողավազանները բաժանված են տարիքային կատեգորիաների` մեծահասակների, դեռահասների և երեխաների համար։ Դրանց տարածքում տեղադրվել են լոգախցիկներ և հանդերձարաններ, գործում են խանութներ։ Այս տարի այցելուներին սպասվում են ժամանցային հագեցած ծրագրեր, որոնք ներառում են ակտիվ հանգստի տարբեր տեսակներ, համերգներ և ներկայացումներ, խաղեր և մրցույթներ։

Լողավազանները բաց կլինեն ամեն օր 9:00-ից  19:00-ն մինչև օգոստոսի  27-ը։ Այցելության արժեքը մեծահասակների համար  $4,3 դոլար է, 6 տարեկանից բարձր երեխաների  համար՝  $2,6 դոլար։ Ծնողների ուղեկցությամբ երեխաները կարող են լողալ անվճար։

You might also like