Կորեական ավանդական ալկոհոլային խմիչքների պատկերասրահը սկսել է գործել Սեուլում՝ Չոննոգո շրջանում: Այստեղ զբոսաշրջիկներին մանրամասն կպատմեն Կորեայում արտադրվող ալկոհոլի մասին և թույլ կտան համտեսել չորս տեսակի տաքացնող ըմպելիքները:
Կորեական ալկոհոլի պատկերասրահ այցելությունը, այդ թվում՝ համտեսումը, անվճար է: Զբոսաշրջիկներին առաջին անգամ այդքան հեշտ հասանելի կլինեն երկրի կյանքի այս կողմի և կրեական գինեգործարանների մասին տեղեկությունները:
Ամեն ամիս Կորեական ավանդական ալկոհոլային խմիչքների պատկերասրահում կանցկացվեն թեմատիկ միջոցառումներ. այս մասին հայտնում է Կորեայի տուրիզմի ազգային կազմակերպությունը: Ինդասոն փողոցում գտնվող պատկերասրահը կգործի ամեն օր 10:00-ից 18:00-ն, բացի՝ երկուշաբթի և տոնական օրերից: