Սեուլում, որպես գիդ, աշխատանքի են ընդունում գրավիչ և քաղաքավարի տղամարդկանց
Հաճախորդուհիները կարող են ընտրել իրենց հետաքրքրող ծրագիրը մի քանի տարբերակներից։
Հարավային Կորեայի մայրաքաղաքում յուրօրինակ հնարավորություն է ստեղծվել բոլոր այն կանանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել քաղաքը տեղաբնակի ուղեկցությամբ․ նրանք կարող են պատվիրել գեղեցիկ տղամարդու ծառայութուն, ով կարող է ուղեկցել նրանց Սեուլում եղած ժամանակ։
Նոր ծառայությունը կոչվում է Oh My Oppa, որում օպպա բառը նշանակում է ավագ եղբայր կամ տարիքով ավելի մեծ սիրելի։ Այս անսովոր տուրը պատվիրող կանայք կարող են իրենց զգալ ռոմանտիկ ֆիլմի հերոսուհի և այցելել քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերը շքեղ տղամարդու ուղեկցությամբ։ Նրանք առանձնանում են ոչ միայն գեղեցիկ արտաքինով, այլև՝ լավ դաստիարակությամբ և ինտելեկտով։
Գիդի ուղեկցությամբ այս յուրահատուկ տուրի միջին արժեքը երկու ժամվա համար $70 է։