Շոտլանդիայի զբոսաշրջային գրասենյակը հայտարարություն է տեղադրել պաշտոնական դեսպանի պաշտոնի համար շան որոնման մասին: Ինչպես հաղորդում է Scotland Now-ն՝ կենդանու պարտականությունների մեջ կմտնի ճանապարհորդությունը (տիրոջ հետ) երկրով և տեսարժան վայրեր այցելությունը: Շան ուղևորությունների մասին տեղեկատվությունը կտեղադրվի VisitScotland տուրիզմի գրասենյակի սոցիալական ցանցերի էջերում:
Ինչպես գրում է Lenta-ն՝ պաշտոնի անվանումը հնչում է ambassadog (անգլերեն ambassador՝ դեսպան, և dog՝ շուն, բառերից): «Մենք փնտրում ենք շփվող և ըներասեր շան, որը կարող է փոխանցել Շոտլանդիայի ոգին, ոգեշնչի զբոսաշրջիկներին այցելել տարածաշրջան»,-հայտարարել է VisitScotland-ից Հելեն Քեմբելլը (Helen Campbell):
Ենթադրվում է, որ կենդանին կհրավիրվի հայտնիների մասնակցությամբ միջոցառումներին: Նշվում է, որ հայտերը կարող են ներկայացնել շների տերերը, ովքեր մշտապես բնավում են Շոտլանդիայում:
Շուն-դեսպանը առաջին կենդանին չէ, որ կներկայացնի Շոտլանդիան ճանապարհորդներին: 2013 թվականին համացանցում լայն տարածում գտավ Սոքս պարող պոնին, իսկ տարի անց տուրիզմի զարգացման համար մրցանակներ են շնորհել Էդինբուրգի կենդանաբանական այգու պանդաները: