Կենդանիների հետ սելֆին արգելել են մահմեդականներին Սաուդյան Արաբիայում՝ մեկնաբանելով, որ դա արևմտյան մշակույթի տարր է․ հայտնում է Daily Mail-ը։
Այդ մասին հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել է Սաուդյան Արաբիայի Ավագ աստվածաբանների խորհրդի անդամ Սալահ Բին Ֆաուզան ալ Ֆաուզանը։ «Լուսանկարվել չի կարելի, եթե դա անհրաժեշտությունից ելնելով չէ, ոչ կատուների, ոչ շների, ոչ գայլերի, ոչ էլ մեկ ուրիշ կենդանու հետ»,-ասել է նա։
Աստվածաբանի կարծիքով՝ կատուների հետ լուսանկարվելը արևմտյան մշակույթի նշան է․ գրում է պարբերականը։
Ավելի վաղ, երկրի մեկ այլ հայտնի կրոնական գործիչ Աբդուլ Ազիզ ալ Շեյխը արգելել էր մահմեդականներին շախմատ խաղալ՝ հայտարարելով, որ դա «ժամանակի կորուստ է» և հանդիսանում է ազարտային խաղի տեսակ, որը արգելվում է Ղուրանով։