Սան Ֆրանցիսկոյում կանցկացվի ցուցահանդես՝ նվիրված աշխարհի ավիաընկերությունների համազգեստի պատմությանը

Այն դեպքում, որ շատ ճանապարհորդներ չեն էլ մտածում թռիչքի ընթացքում կրած հագուստի գեղեցկության մասին՝ նախապատվությունը տալով հարմարավետությանը, բորտուղեկցորդների համազգեստը ողջ աշխարհում պետք է մշտապես հատուկ ընտրված լինի։ Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանը հնարավորություն է տալիս ծանոթանալ թռիչքային անձնակազմի զգեստապահարանին, որը փոխվում է ամեն տասնամյակը մեկ։

A History of Airline Uniform Design
A History of Airline Uniform Design

«Նորաձևությունը ինքնաթիռում․ ավիաընկերությունների համազգեստի պատմությունը»  (անգլ. “Fashion In Flight: A History of Airline Uniform”) անունը կրող ցուցահանդեսը կանցկացվի Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանի Ավիացիայի գրադարանում և թանգարանում։ Ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել բորտուղեկցորդների հանդերձանքի էվոլուցիան վերջին  85 տարվա ընթացքում․ այստեղ ներկայացված են ավելի քան 70 համազգեստ՝ ստեղծված այնպիսի հայտնի դիզայներների կողմից, ինչպիսիք են՝ Քրիստոբալ Բալանսիագա, Պիեռ Բալմենը,Քրիստիան Դիորը, Ռալֆ Լորենը, Էմիլիո Պուչչին, Քրիստիան Լակուրան, Իվ Սեն Լորանը և Վիվիեն Վեստվուդը։

Թանգարանը գտնվում է վերահսկողության գոտու հետևում, այդ պատճառով այնտեղ այցելելու համար անհրաժեշտ չէ վայրէջքի կտրոն։ Անվճար ցուցահանդեսը կտևի մինչև 2017 թվականի հունվարի 8-ը։