Սան Ֆրանցիսկոյում արգելել են մերկ շրջել փողոցում

Նոր տարուց սկսած Սան Ֆրանցիսկո քաղաքում, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգում, արգելված է հասարակական վայրերում մերկ շրջել: Այս հրամանագրի նախագծի շուրջ բանավեճերը վաղուց և ակտիվ քննարկվել է մամուլում: Նոր կարգի ամենաեռանդուն հակառակորդները նուդիստների իրավունքների պաշտպաններն են: Այս արգելքը ուժի մեջ է մտել քաղաքի օրենսդիր մարմնի ժողովից հետո, որտեղ տասնմեկ անդամներից վեցը կողք են քվեարկել արգելքի ընդունմանը: Այժմ հինգ տարին լրացած բոլոր մարդկանց արգելված է իրենց տան պատերից դուրս մերկ շրջել:

Nude

Այս արգելքը տարածվում է գրեթե բոլոր հասարակական վայրերում, բացի նուդիստական լողափերից: Նաև հնարավոր է բացառություններ հատուկ երթերի և միջոցառումների համար, որոնք պետք է համաձայնեցված լինեն վարչակազմի հետ: Առաջին անգամ արգելքը խախտելու դեպքում օրինազանցը կտուգանվի հարյուր դոլարով: Խախտման կրկնությունը կավելացնի տուգանքի չափսը` հասնելով հնգապատկման: Ամենախիստ պատիժը մեկ տարի ազատազրկումն է: Նոր օրինագծի պատճառ է հանդիսացել քաղաքացիների բողոքը ընդդեմ Կաստրո շրջանի հրապարակում հավաքվող համասեռամոլ երիտասարդների, ովքեր սիրում են շրջել մերկ: Սան Ֆրանցիսկոն համարվում է աշխարհի ամենաժողովրդավար քաղաքներից մեկը, որն առաջինն է ընդունել օրենք միասեռ ամուսնությունների մասին:

Nude

Մեկ տարի առաջ կառավարությունը փորձեց վերահսկել նուդիստներին և օրենք հանեց, ըստ որի, մարդու մարմնի և նստատեղի միջև պետք  լինի մեկ կտոր կտոր: Ինչպես ցույց է տվել փորձը` օրենքը անօգուտ եղավ: Իրենց հերթին նոր օրինագծի հակառակորդները շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար: Վերջերս մի խումբ երիտասարդներ մերկացել են քաղաքապետարանի առջև` ի նշան բողոքի:

You might also like