Լողավազանը բացվել է 2006 թվականի դեկտեմբերին, իսկ այդ հրաշքի շինարարությունը տևել է շուրջ հինգ տարի: Այդ տարիների ընթացքում ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դոլար: Լողավազանի երկարությունը կազմում է 1 կիլոմետր, իսկ ընդհանուր մակերեսը 8 հեկտար է:
Բայց սա ամենը չէ, ինչով կարող է հպարտանալ համաշխարհային ռեկորդակիրը: Նրա երկրորդ ռեկորդը խորությունն է: Այն ամենախորը կետում մոտ 40 մետր է: Լողավազանը պահելու համար տարեկան ծախսվում է ավելի քան 2 միլիոն դոլար:
Ջուրը վերցվում է անմիջապես օվկիանոսից` համակարգչային բազմապրոֆիլ մաքրող և ֆիլտրող համակարգի միջոցով: Շնորհիվ մաքրման բարձր տեխնոլոգիայի` նույնիսկ ամենախորը հատվածու կարելի է տեսնել լողավազանի հատակը: Ջրի պարունակությունը ավելի քան 250 միլիոն լիտր է: