Ընթրիք մթության մեջ` Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգը նույնպես ունի իր «մութ» ռեստորանը: Dans Le Noir հաստատությունը այցելուներին առաջարկում  է անսովոր փորձ ձեռք բերել` ընթրել մթության մեջ: Նրանց սպասարկում են կույր մատուցողները: Ուտեստների պատվերը կատարվում է լուսավորված բարում` մինչև մութ սրահ մտնելը: Փոքրիկ միջանկյալ սենյակը թույլ է տալիս այցելուներին մտնել ամբողջավին մութ սենյակ, որտեղ չկա լույսի անգամ փոքր թափանցելիություն: Համարվում է, որ մթության մեջ ճաշելը զարգացնում է զգայարանները և թույլ է տալիս ամբողջովին գնահատել համն ու բույրը:

Ռեստորանի սրահում կա 62 տեղ, որոնք բոլորը կահավորված է այնպես, որ այցելուների համար լինի անվտանգ: Ոչ ոքի չի թույլատրվում շարժվել այստեղ առանց անձնակազմի օգնության: Չի թույլատրվում նաև բարձրաձայն զրուցել: Վասիլևյան կղզու Sokos Hotel Palace Bridge-ում գտնվող ռեստորանը առաջարկում է մութ ընթրիք  երեքշաբթիից կիրակի  ժամը 18-ից սկսած ամեն ժամ: Հաստատության վերջին հյուրերին ընդունում են ժամը 21:00-ին: Հյուրերը պետք է ռեստորան գան ընթրիքից նվազագույնը 15  րոպե առաջ. նշվում է ռեստորանի կայքում:

You might also like