Հռոմում կգործարկվեն «ապագայի տաքսիները»` ավտոմեքենաներ, որոնք կաշխատեն արևային էներգիայով և էլեկտրաէներգիայով: Էլեկտրամեքենաները կլիցքավորվեն էներգիայով, որը արտադրվում է ֆոտոգալվանային համակարգից, որը տեղակայված է Radio Taxi 3570 փոխադրողի տեխնիկական սպասարկման կենտրոնում: Սարքավորումը էլեկտրաէներգիա կմատակարարի նաև ընկերության գրասենյակներին, տեխնիկական ծառայությանը, ավտոլվացմանը և այլ կառույցներին: Նախագիծը ստացել է «Կանաչ ճանապարհ» անվանումը: Նոր տեսակի առաջին 20 տաքսիները քաղաքի փողոցներում կհայտնվեն 2013 թվականին: