Հռոմում լվացել են Կոլիզեյը

Հռոմեական Կոլիզեյը մաքրել են կեղտից ու փոշուց մասշտաբային ռեստավրացիայի շրջանակներում, որը տևել է երեք տարի։ Այս ընթացքում շենքը բաց է եղել  հանրության համար․ հայտնում է Associated Press-ը։

Շենքի ռեստավրացի առաջին փուլում, որն ավարտվել է հուլիսի 1-ին, ծախսվել է 6,5 միլիոն եվրո։ Միջոցները տրամադրել է  Tod’s ընկերությունը, որն արտադրում է լյուքս դասի կոշիկ։ Ընկերությունն արձագանքել է երկրի ճարտարապետական հուշարձանները պահպանելու Իտալիայի իշխանությունների կոչին։

Ընդհանուր առմամբ, նախագծի վրա ընկերությունը կծախսի  25 միլիոն եվրո։ Այդ գումարենրով կկառուցվի այցելուների համար կենտրոն։ Բացի այդ, նախատեսվում է վերականգնել կառույցի ստորգետնյա հարկը, որտեղ պահվել են վայրի գազաններ։

2015 թվականի հունիսին գերմանացի հնագետները վերականգնել են փայտե վերելակը, որով Կոլիզեյ են բարձրացրել առյուծներին, որոնց հետ մրցակցել են գլադիատորները։ Գիտնականները, օգտագործելով հին հռոմեական տեխնոլոգիաները, պատրաստել են վերելակ, որը 300 կիլոգրամ բեռնափոխադրող վանդակը բարձրացրել է 7,3 մետր բարձրության վրա։

Կոլիզեյը սկսել են կառուցել մ․ թ․ 72 թվականին։ Շինարարությունը տևել է 8 տարի։ Այն եղել է ամենամեծ ամֆիթատրոնը ամբողջ հին աշխարհում։ Այստեղ տեղավորվել է ավելի քան 50 հազար մարդ։