Ռիո դե Ժանեյրոյում Ամանորյա տոնակատարությունները համարվում են քաղաքի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկը: Այս տարի տոնակատարությունը նոր թեմա կունենա` Ամանորը իր հետ կբերի նաև շրջակա միջավայրի պահպանման խնդիրը: 2012 թվականի հունիսին Ռիո դե Ժանեյրոյում կանցկացվի ՄԱԿ-ի գագաթնաժողովը և կքննարկվի էկոլոգիական խնդիրները:
Կոպակաբանա հայտնի լողափում, որտեղ հունվարի 1-ի գիշերը հավաքվում են հազարավոր բնակիչներ և զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր վայրերից, 2011 թվականի վերջին րոպեներին կոչ կլինի ուղղված, որ կստիպի մարդկանց մտածել Երկիր մոլորակի ապագայի մասին, հայտնում է BuenoLatina.ru-ն: Լողափի տարբեր վայրերում էկրանների վրա կցուցադրվի հոլովակներ, որտեղ կներկայացվի շրջակա միջավայրի պահպանման տարրական ձևերը. ինչպես երթևեկել հեծանիվով, կենցաղային աղբից ճիշտ ազատվել, էլեկտրաէներգիայի և ջրի ճիշտ կիրառումը: Իսկ նյութերի մի մասը, որը օգտագործվելու է Կոպակաբանա լողափում, հետո կվերամշակվի:
Տոնական գիշերվա ընթացքում լողափում կհնչեն բրազիլացի կատարողների ստեղծագործությունները և ֆրանսիացի դիջեյ Դեվիդ Գետայի կատարումները, որը հատուկ այդ օրվա համար կայցելի Բրազիլիա: Այդ ամենը չի անցնի առանց հրավառության: Իսկ տոնակատարության ավարտին սննդի չեզոքացման, հրավառության հետքերի վերացման նպատակով Գուանդու գետի ափին, որն էլ Ռիո դե Ժանեյրոյի ջրի հիմնական աղբյուրն է, ծառատունկ կանցկացվի: