Փետրվարի 5-ից 9-ին Ռիո դե Ժանեյրոյում կանցկացվի մոլորակի ամենահայտնի կառնավալը։ Երաժշտությունը, պարերը և վառ հանդերձանքը ամեն տարի դեպի Բրազիլիա է բերում հարյուր հազարավոր զբոսաշրջիկների։ Կառնավալի հիմնական իրադարձությունը սամբայի դպրոցների մրցույթն է, որը անցկացվում է գեղեցիկ շքերթի տեսքով Էստասիո թաղամասի Սամբադրոմում։Ամեն դպրոց շքերթի համար ընտրում է իր թեման և հանդես գալիս մի քանի վառ զարդարված ավտոմոբիլային հարթակների վրա։ Ամեն դպրոցի ելույթի վրա աշխատում է մի քանի հազար մարդ, ովքեր պատրաստվում են շոուին ամբողջ տարվա ընթացքում։ Սամբայի դպրոցների շքերթի տոմսերը կարելի է ձեռք բերել կառնավալի կայքում։ Հյուրերի համար ամենաբյուջետայինը Սամբադրոմի 10-12 սեկտորներն են։ Կառնավալի ընթացքում Ռիոյի փողոցներում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ և ժամանցային ծրագրեր։