Պունտա Կանայում ստեղծում են զվարճանքների հսկա այգի

Դոմինիկյան Պունտա Կանա քաղաքում սկսվել է նոր խաղային այգու շինարարությունը, որը կդառնա ամենամեծը Լատինական Ամերիկայում: Extreme Park ընկերության նախագծի արժեքը 180 միլիոն դոլար է: Ավելի քան մեկ միլիոն քառակուսի մետր մակերեսով համալիրում կլինեն ամենաժամանակակից և անվտանգ ատրակցիոնները. այս մասին հայտնում է Դոմինիկյան Հանրապետության Տուրիզմի նախարարությունը: Բացի այդ, նախագիծը նախատեսում է  26 հազար քառակուսի մետր մակերեսով, 46 տեսակի ալիքներով լողավազանի կառուցումը, որը կարող է հյուրընկալել սերֆինգի միջազգային մրցույթները:

Այգում նաև կկառուցվի 17 հազար մարդու համար նախատեսված ամֆիթատրոն, որը կդառնա տարածաշրջանի համերգների անցկացման հիմնական վայրը: Այգու ատրակցիոնների հետ մեկտեղ   կլինեն Formula 1-ի վազքուղով մեքենավարման և կործանիչ ինքնաթիռներով թռիչքներ կատարելու  սիմուլյատորներ, քարտինգի գոտի, 10 հազար քառակուսի մետր մակերեսով գիշերային ակումբ, կինոթատրոններ, ինչպես նաև՝ բոլոր հնարավոր ռեստորանները, խանութները և նույնիսկ դահուկի արհեստական  սահադաշտ: Համալիրը կառուցվում է տեղական նյութերով և ամեն ինչ արվում է այնպես, որ առավելագույնս պահպանվի շրջակա միջավայրը:

You might also like