Ատրակցիոնի երկարությունը կազմում է 2 կմ-ից ավել, բարձրությունը՝ 1200 մետր։
«Հրեշ» հնչեղ անվանումով արագընթաց ճոպանուղին գտնվում է Պուերտո Ռիկոյի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկում՝ Տորո Վերդե բուսաբանական այգում։ Ճոպանուղին արդեն հասցրել է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկարն և բարձրն աշխարհում։ Նախագծի հեղինակները նշում են, որ ատրակցիոնի կառուցման համար ծախսվել է շուրջ 1 միլիոն դոլար։
Արագընթաց ճոպանուղու բացումը դարձել է Պուերտո Ռիկոյում արկածային տուրիզմի զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներից մեկը։