Փարիզի Գրեվին (Grévin) մոմե արձանների թանգարանը, որը տեղակայված է Մոնմարտրում, կունենա իր մասնաճյուղը Պրահայում: Ցուցահանդեսը կտեղակայվի Հին քաղաքի Celetná փողոցի 3300 քառ. մետր տարածքում: Թանգարանի ծրագրում է նաև Կանադայի Մոնրեալում համալիրի բացումը: Երկու ցուցահանդեսային հրապարակները կդառնան թանգարանի առաջին արտասահմանյան մասնաճյուղերը. գրում է ILOVECZ.RU-ն:
Գրեվին թանգարանը բացվել է 1882 թվականի հունիսի 5-ին: Այն հիմնադրել է Արթուր Մեյերը, ով որոշել է իր Le Gaulois թերթի համար ստեղծել մոմե արձանների ցուցահանդես արդեն մեկ դար գոյություն ունեցող Մադամ Տյուսոյի թանգարանի օրինակով: Ցուցանմուշները պատրաստել նա առաջարկեց քանդակագործ, ծաղրանկարիչ և թատերական զգեստների ձևավորող Ալֆրեդ Գրեվինին: Հավաքածուի կերպարներ հանդիսացան այն ժամանակ հայտնի մարդիկ, որոնց մասին գրում էր թերթը:
Թանգարանի հավաքածուում ընդգրկված է շուրջ 450 հայտնի մարդկանց կամ հորինված կերպարների մոմե արձանները: Ցուցահանեսի մեծ մասում ներկայացված են տեսարաններ, որոնք պատկերում են Ֆրանսիայի պատմության կարևոր իրադարձությունները: