Լեհաստանում բացվել է օղուն նվիրված թանգարան
Հարկ է նշել,որ թանգարանի ղեկավարությունը չի դադարում զգուշացնել իր հյուրերին ալկոհոլային խմիչքների չարաշահման վտանգների մասին։
Չնայած բազում վեճերին, թե որտեղից է ծագել օղին, Լեհաստանի բնակիչները վստահ են, որ այդ ալկոհոլային ըմպելիքը ծագել է հենց իրենց երկրից։ Այդ պատճառով հենց այստեղ է բացվել թանգարան՝ նվիրված աշխարհում հայտնի այս ըմպելիքին։
Այս անսովոր կառույցը բացվել է օղի արտադրող գործարանի տարածքում, որը գտնվում է Վարշավայի Վիսլա գետի ափին։ 5 ցուցանմուշային սրահներից բաղկացած թանգարանը առաջարկում է իր այցելուներին ծանոթանալ օղու պատմությանը, մասնակցել տարբեր տեսակների համտեսմանը և իմանալ, թե ինչ մթերքների հետ կարելի է համադրել այն։
Մուտքի տոմսն արժե 9,5 եվրո։ Muzeum Polskiej Wódki անունը կրող թանգարանում գործում է նաև հուշանվերների խանութ։