Կատվային սրճարաններին փոխարինելու են գալիս կենդանիներով բարերը

Կոլորադոյի ռեստորատորների կարծիքով՝ կատուներով սրճարանների հայեցակարգը հարմար չէ մեծահասակ հաճախորդների համար։ Այդ պատճառով Դենվերում իր դռները կբացի նոր բար, որը իդեալական է ընտանի կենդանինեի սիրահարների համար։
Denver Cat Bar անունը կրող բարը դեռևս գտնվում է մշակման փուլում։ Նրա ապագա սեփականատերերը փնտրում են ներդրողների և հավաքում անհրաժեշտ գումար իրենց առաջին նախագծի՝ Denver Cat Café դասական նախագծի եկամտից։

kocie_kawiarnie_6Նոր հաստատությունը ներկայացվում է ցածր երաժշտությամբ և հանգիստ միջավայրով բարի տեսքով, որտեղ գինու սիրահարները կարող են տեսնել փափկամազ կենդանիներին և նույնիսկ խաղալ նրանց հետ։ Բարի բացումից հետո երկու շաբաթվա ընթացքում երկու հոգու համար սեղանի ամրագրումը կարժենա $80 դոլար և կներառի Denver Cat Café-ի 4 մուտքի տոմս, անվճար խորտիկներ և մեկ շիշ գինի։

Հաստատության ներկայացուցիչների տվյալներով՝ կատվային սրճարանի ողջ գոյություն ընթացքում անձնակազմը փրկել է ավելի քան 150 լքված կատուների։