2013 թվականի օգոստոսին Փարիզի Մարե թաղամասում կբացվի Ֆրանսիայում առաջին կատվային բարը: Հաստատության հիմնադիրները նշում են, որ իրենց այդ քայլին ոգեշնչել է Néko Cafés ճապոնական ցանցը: Հաստատությունը իր հաճախորդներին կառաջարկի ոչ ալկոհոլային խմիչքների և ճաշատեսակների մեծ ընտրանի, որոնք կարելի է համտեսել տեղական կատուների ընկերակցությամբ. հայտնում է Tout-Paris.org կայքը:
Այս պահի դրությամբ Le Cafe des Chats-ի տնօրինությունը ունի 10 «փափկամազ աշխատակից»: Հետագայում նրանց թիվը կավելանա, քանի որ բարը կհամագործակցի կենդանիների քաղաքային կացարանների և վերականգնողական կենտրոնների հետ: Կատվային բարեր և սրճարաններ կան աշխարհի մի քանի խոշոր քաղաքներում. Տոկիոյում, Սանկտ Պետերբուրգում և Լոնդոնում դրանք մեծ ժողովրդականություն են վայելում:
Նման հաստատությունների շատ այցելուներ հնարավորություն չունեն տանը կատու պահել, այդ պատճառով նրանք առավել հաճախ գալիս են այստեղ նրանց հետ շփվելու համար, իսկ հետո միայն՝ ուտելու: