2015 թվականի սեպտեմբերի 8-ից 12-ին փարիզյան «Կարուսել դյու Լուվր» առևտրի կենտրոնը կհյուրընկալի լեգենդար «Գահերի խաղը» բլոքբաստերի երկրպագուներին։ Չէ որ, անկախ տարվա եղանակից, երկրպագուները սպասում են «ձմռան գալուստին» և սիրելի սերիալի նոր սեզոնի թողարկմանը։
Անվճար ցուցահանդեսը բաղկացած կլինի 70 թեմատիկ ցուցանմուշներից՝ Մարգերի Թիրելլի հարսանեկան զգեստներից, Սպիտակ ճռնիկի ողջ հասակով արձանից, վիշապների ձվերից, Երկաթե գահից և այլնից։ Ցուցահանդեսի այցելուները նույնիսկ կարող են բարձրանալ Վեստերոսներին մնացած աշխարհից բաժանող Պատը։ Ցուցահանդեսն արդեն կազմակերպվել է Լոնդոնում, Բեռլինում, Ստոկհոլմում, Ամստերդամում և Թել Ավիվում։ Այնուամենայնիվ, կազմակերպիչները խոստանում են ներկայացնել նոր ցուցանմուշներ՝ սերիալի 4-րդ սեզոնի ակնարկներով։