Փարիզ այցելող զբոսաշրջիկները առավել հաճախ կորցնում են տեսախցիկները, անձնագրերը, անձը հաստատող այլ փաստաթղթեր և դրամապանակներ, այն դեպքում, որ իրենք` փարիզեցիները, ավելի շատ կորցնում են բանալի և ակնոց. այս մասին հայտնում է քաղաքի Հայտնաբերված իրերի ծառայությունը (Objets trouves): Ծառայության աշխատակից Պատրիկ Կասինոլը պատմել է, որ մարդիկ ամեն տարի Փարիզում կորցնում են հազարավոր իրեր և փաստաթղթեր: Ընդ որում, դրանցից 40%-ը կորում է տրանսպորտի մեջ: Ոստիկանության միջոցով կամ փոստով դրանք ուղարկվում են 15-րդ շրջան, Մորիյոն փողոց 36 հասցեով, որտեղ էլ հենց տեղակայված է Հայտնաբերված իրերի ծառայությունը` Եվրոպայի ամենախոշոր նման հաստատությունը, որը հիմնադրվել է 200 տարի առաջ: 2011 թվականին հայտնաբերվել է 186 հազար կորած իր, որոնց մեկ քառորդը վերադարձվել են տերերին: Ամենաանսպասելի կորուստների շարքում աշխատակիցը նշում է պրոթեզ ոտքը, մոխիրով աճյունասափորը, սուրը և պարկապզուկը: Փաստաթղթերի վերադարձը կատարվում է անվճար, 762 եվրոյից քիչ արժեցող իրերի համար պետք է վճարել 11 եվրո, իսկ դրանից թանկ արժեցող իրի համար` գնի 11%-ը: