2014 թվականի գարնանը Ֆրանսիայի մայրաքաղաքում կբացվի Moët Hennessy ընկերության թանգարանը՝ Louis Vuitton (LVMH)։ Ակնկալվում է, որ այն ցուցահանդեսների հարթակ կդառնա հայտնի և զարգացող արվեստագետների համար ամբողջ աշխարհից։ Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ Փարիզի արևմուտքի Բուլոնյան անտառում գտնվող թանգարանը կկոչվի Louis Vuitton Foundation for Creation։
Ցուցահանդեսի հիմքում կդրվեն արվեստի հավաքածուներ, որոնք պատկանում են ինչպես LVMH ընկերությանը, այնպես էլ՝ անձամբ նրա ղեկավարին՝ Բեռնար Առնոյին։ Նոր թանգարանի այցելուները կարող են տեսնել Պաբլո Պիկասոյի, Իվ Կլյայնի, Հենրի Մուրի, Ժան-Միշել Բասկիայի, Էնդի Ուորհոլի, Ջեֆ Կունսի, Ագնես Մարտինի և այլ նկարիչների աշխատանքներ։ Թանգարանի շինարարությունը սկսվել է 2008 թվականին, իսկ բացումը նախատեսվում էր 2012 թվականին։
Սակայն 2011 թվականին շինարարությունը կանգ է առել Բուլոնյան անտառի համար բնապահպանների բողոքի ցույցերի պատճառով, ովքեր պնդում էին, որ շինությունը չի համապատասխանում լանդշաֆտին։ Ավելի ուշ այդ նույն տարվա ընթացքում քաղաքային իշխանությունները թույլտվություն են տվել LVMH-ին շարունակել շինարարությունը։