Փարիզը տարեկան ընդունում է 29 միլիոն զբոսաշրջիկ, սակայն տեղական իշխանությունները նկատում են աճող մրցակցություն Լոնդոնի և այլ հայտնի քաղաքների կողմից: Որպեսզի զբոսաշրջիկների մոտ Ֆրանսիայի մայրաքաղաք այցելությունից հետո մնան լավ տպավորություններ և նրանց ցանկանան կրկին վերադառնալ այստեղ, որոշում է կայացվել զբոսաշրջային ոլորտում աշխատող մարդկանց սովորեցնել խոսել աշխարհի հիմնական լեզուներով:
Այդ նպատակով քաղաքապետարանը տուրիզմի հանձաժողովի աջակցությամբ թողարկել է «Do you speak Touriste?» («Դուք խոսո՞ւմ եք զբոսաշրջերեն»), որը պարունակում է ամենաշատը կիրառվող հիմնական բառերն ու արտահայտությունները ութ լեզուներով, այդ թվում՝ գերմաներեն, չիներեն և պորտուգալերեն: Ձեռնարկը նաև ներառում է Փարիզ այցելողների հետ շփման հիմունքները:
Պարզվում է, ինչպես գրում է Theglobeandmail.com-ը, անգլիացի բրիտանացիները սիրում են, երբ իրենց դիմում են անունով, իտալացիների հետ պետք է բարևել ձեռքով, իսկ չինացիներին կուրախացնի հասարակ ժպիտը: Ձեռնարկը թողարկվել է 30 000 օրինակով: Այն բաժանվել է տաքսու վարորդների, մատուցողների, հյուրանոցների մենեջերների և զբոսաշրջային գրասենյակների աշխատակիցների շրջանում: