Փարիզի հյուսիսում գտնվող Bassin de la Villette արհեստական լճի վրա, որը իրար է միացնում Saint-Martin և l’Ourcq ջրանցքները, բացվել է երեք անվճար լողավազան։ Դրանք իրենցից ներկայացնում են պարսպապատ լողացող կոնստորկցիաներ, որտեղ միաժամանակ կարող է տեղավորվել մինչև 300 մարդ։
Լողավազանների բացումը, ի դեպ, շատ տեղին էր։ Ֆրանսիական մայրաքաղաքում այժմ շատ շոգ է։ Այստեղ թարմանալու համար արդեն հերթեր են գոյացել․ գրում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին։ Լճի ջուրը համապատասխանում է սանիտարական չափանիշներին, որի մասին հայտնում են հատուկ նշանները։ Սակայն, այնուամենայնիվ, սահմաններից դուրս Bassin de la Villette-ում լողալն արգելվում է։
Անվճար լողավազանները բաց կլինեն ամեն օր 11:00-ից19:00-ն մինչև սեպտեմբերի 10-ը։