Փարիզը մշտապես պահպանում է նորաձևության մայրաքաղաքի իր կարգավիճակը: Այս անգամ այստեղ բացվել է Պիեռ Կարդենի թանգարանը: Իրականում, այն գոյություն է ունեցել նաև նախկինում, սակայն իր անհարմար տեղաբաշխման պատճառով գրեթե այցելուներ չի ունեցել:
Բացառություն են եղել միայն դիզայների ամենահավատարիմ երկրպագուները, որոնց չի խանգարել անգամ դեպի ծայրամաս տանող երկար ճանապարհը:
Այժմ նրա ստեղծագործություններով հետաքրքրվող բոլոր մարդիկ կարող են ծանոթանալ ավանգարդ դիզայների աշխատանքներին նրա նոր Past-Present-Future թանգարանում, որը գտնվում է Պոմպիդու կենտրոնի և Բաստիլիա հրապարակի մոտ: Past-Present-Future թանգարանում կա Պիեռ Կարդենի ավելի քան 200 աշխատանք: