Փարիզում բացվել է ռեզինե մարմնավաճառներով հասարակաց տուն
2016 թվականին Ֆրանսիայում ընդունվեց օրենք, որը պատիժ է նախատեսում մարմնավաճառների հաճախորդների համար։
Հունվարի վերջին Փարիզում բացվել է առաջին հասարակաց տունը, որտեղ կենդանի մարմնավաճառներին փոխարինում են ռեզինե տիկնիկները․ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հաստատությունը գտնվում է ֆրանսիական մայրաքաղաքի XIV օկրուգում։ Հստակ հասցեն կարելի է իմանալ միայն ծառայության պատվեր կատարելու դեպքում։ Հասարակաց տան այցելուներին առաջարկվում է ընտրել երեք տիկնիկներից մեկին՝ Սոֆիային, Լիլիին և Կիմին։ Նրանք տարբեր տասակ (1,45-ից 1,61 մետր) և արտաքին ունեն՝ արևմտյան, ասիական և լատինամերիկյան։ Կայքում տեղադրված են տիկնիկների նկարները, որպեսզի հաճախորդը կարողանա ընտրություն կատարել։
2016 թվականին Ֆրանսիայում ընդունվեց օրենք, որը պատիժ է նախատեսում մարմնավաճառների հաճախորդների համար։ Այսպիսով, նրանք, ովքեր կօգտվեն սեքս-ծառայություններից, կտուգանվեն 1,5 հազար եվրոյի չափով։ Ընդ որում, մեկ անգամ տուգանված անձը ևս մեկ անգամ մարմնավաճառներին դիմելու համար կտուգանվի արդեն 3,5 հազար եվրոյի չափով։
Ֆրանսիայում ավելի վաղ գործում էր օրենք՝ ըստ որի 18 տարին լրացած անձինք կարող էին ստանալ և մատուցել սեքսուալ բնույթի ծառայություններ վճարի դիմաց, բայց հասարակաց տները արգելված են 1946 թվականից սկսած։