Փարիզի խորհուրդը որոշել է հավանության արժանացնել քաղաքի հարավային շրջանում 180 մետր բարձրությամբ բուրգի տեսքով երկնաքերի շինարարության նախագիծը։ Նախագծային անվանումը «Եռանկյունի» է։
Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածքում երկնաքերներ չեն կառուցել վերջին 40 տարվա ընթացքում։
Բարձրահարկ շենքերի հայտնի Դեֆանս թաղամասը, որը վերակառուցվել է 1980-ականներին, գտնվում է քաղաքի սահմաններից դուրս։
42-հարկանի շենքում նախատեսվում է տեղավորել գրասենյակներ, 120 համարով չորսաստղանի հյուրանոց, ռեստորան, մշակութային կենտրոն։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ողջունել է խորհրդի որոշումը՝ ընդգծելով, որ ««Եռանկյունին» արժեքավոր ներդրում կունենա Մեծ Փարիզի ստեղծման նախագծում»։
2014 թվականի նոյեմբերին Փարիզի խորհուրդը հաստատակամորեն մերժել է նախագիծը՝ համարելով շենքը ոչ բավականաչափ էսթետիկ, շատ բարձր և քաղաքի ընդհանուր պատմական շենքերի տեսքին չհամապատասխանող․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։