Փարիզում ժամանակավոր կբացվի Բարբի-բար

Հոկտեմբերի 19-ից 28-ը ընկած ժամանակահատվածում Փարիզի Սևր (rue de Sèvres) փողոցում կաշխատի  Barbie bar-ը: Եվ չնայած Բարբի տիկնիկը բոլոր փոքրիկների ցանկալի նվերն է, սակայն Բարբի բար այցելությունից հաճույք կարող են ստանալ միայն 18 տարին լրացած անձինք: «Ինքնաբուխ» բարը զարդարված կլինի վարդագույնի երանգներով:

Barbie Bar à Paris

Ինչպես նաև բարում կանցկացվի Բարբի տիկնիկի ցուցահանդես, որը հագած կլինի Ամանորյա և Սուրբ Ծննդյան երեկույթի զգեստներ (բարի հավաքածուն բաղկացած կլինի 25 նորաձև տիկնիկներից):

Barbie bar cocktail

Ընդ որում՝ հավանած օրինակը հնարավոր է ձեռք բերել տեղի բուտիկից. հայտնում է  Tout-paris.org-ը: Կոկտեյլային ցանկը հիմնված կլինի գինիների վրա: Օրինակ ցանկում կա  Barbie Bellini (շամպայն, եղեգնաշաքարի օշարակ, դեղձի նեկտար) և  Barbie French Kir (շամպայն և վարդի թերթիկներից օշարակ): Բարը կաշխատի ժամը 19:00-ից մինչև 22:00-ն:

You might also like