Աշխարհի ամենահայտնի ճեմուղիներից մեկը մեկ օրով կփակվի ավտոմոբիլային տեղաշարժի համար։ Սահմանափակումը ուժի մեջ կմտնի 2016 թվականի մայիսի 8-ին և կգործի ամեն ամսվա առաջին կիրակի օրերին։
Փարիզի քաղաքապետարանը ներդրել է նոր արգելքը Paris Respire (Փարիզը շնչում է) ծրագրի շրջանակներում, որի նպատակն է բարելավել քաղաքի էկոլոգիական վիճակը։ Ավտոմոբիլային տեղաշարժի ժամանակավոր արգելքը մայրաքաղաքի որոշ թաղամասերում հանգեցրել է օդի աղտոտվածության մակարդակի և գրեթե 2 անգամ աղմուկի նվազման։ Առաջին անգամ Ելիսեյան դաշտերի երթևեկելի հատվածը և Էյֆելյան աշտարակի շուրջը փակվել են անցյալ տարի։ Այս տարի արդեն գործող 13 հետիոտնային գոտիներին կավելանան ևս 9 փողոց, որոնք փակ կլինեն կիրակի և տոն օրերին։