2 նոր թանգարան՝ նվիրված լեգենդար ֆրանսիացի դիզայների կյանքին և գործունեությանը, կբացեն իրենց դռները Փարիզում և Մարաքեշում 2017 թվականին։
Թանգարանը Ֆրանսիայի մայրաքաղաքում կհայտնվի Մարսո ավենյուի համար 5 տանը․ հենց այստեղ է 1974-ից 2002 թվականներին աշխատել Իվ Սեն Լորանը։ Ժամանակակից շենքը կվերափոխվի, որպեսզի վերականգնվի այն ստուդիայի և արհեստանոցի տեսքը, որտեղ աշխատել է կուտյուրեն։ Մարաքեշում թանգարանը կբացվի Մաժորել այգու մոտ, որը 1980 թվականին գնել և ամբողջովին վերանորոգել է ֆրանսիացի դիզայները։ Երկու թանգարաններն էլ հանդիսանում են Պիեր Բերժեի նախագծերը, ով Yves Saint Laurent նորաձևության տան հիմնադիրներից մեկն է և մոդելյորի ամուսինը։ Ցուցանմուշների թվում կլինեն դիզայների հավաքածուներից հազարավոր իրեր, աքսեսուարներ, բազմաթիվ էսքիզներ և լուսանկարներ։