Փարիզում պիկնիկ կկազմակերպվի նուդիստների համար
Այդ միջոցառումից բացի այս ամռանը Փարիզում կկազմակերպվեն նաև այլ տոնակատարություններ նուդիստների համար, այդ թվում՝ առանձին լողափի, ռեստորանի և այլ հաստատությունների բացում։
Չնայած տարածված կարծիքին, որ նուդիստները այն մարդիկ են, ովքեր սիրում են միայն ցուցադրել իրենց մերկ մարմինը, նրանց կյանքի փիլիսոփայությունը շատ ավելի խորն է։ Նատուրիզմի հիմքում ընկած է բնությանը ավելի մոտ լինելը և սեփական անձի, շրջապատի և մարդկային մարմնի հանդեպ հարգանքը։ Այդ պատճառով շատ խոշոր քաղաքներում, չնայած մերկության նուրբ հարցին, գոյություն ունեն հատուկ գոտիներ նուդիստների հանգստի համար։ Իսկ Փարիզում նրանց համար կկազմակերպվի հատուկ միջոցառում։
Անսովոր միջոցառումը տեղի կունենա Վենսենյան անտառում, որը գտնվում է ֆրանսիական մայրաքաղաքի արևելքում։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նեկա լինել միջոցառմանը, կարող են մասնակցել լայնամասշտաբ պիկնիկին, յոգայի դասընթացներին և այլ զվարճանքների։
Պիկնիկը կանցկացվի 2018 թվականի հունիսի 24-ին։