Փարիզում բացվել է բուտիկ-հյուրանոց արվեստի սիրահարների համար

Փարիզում իր դռներն է  բացել հերթական բուտիկ-հյուրանոցը, որն առաջարկում է իր հյուրերին յուրացնել արվեստի տարբեր ճյուղեր և ծանոթանալ ժամանակակից արվեստագետների աշխատանքներին։

Drawing Hotel-ը, որը գտնվում է Փարիզի 1-ին օկրուգում, իրենից ներկայացնում է  յուրօրնակ պատկերասրահ։ Հյուրանոցի բոլոր  5 հարկերը նախագծված և պատրաստված են ժամանակակից արվեստի ֆրանսիացի ներկայացուցիչների կողմից։ Նրանք իրենց  ազդեցությունն են թողել անգամ աքսեսուարների ընտրության վրա, ինչպիսիք են՝ համարների անկողնային սպիտակեղենն ու գորգը։

Բացի ստանդարտ ծառայություններից և յուրօրինակ դիզայնից, հյուրանոցի հյուրերին հասանելի կլինի նաև 150 քառակուսի մետր մակերեսով ցուցահանդեսային սրահը։ Հենց այստեղ բոլոր ցանկացողները կարող են սովորել գեղանկարչություն և քանադակագործություն և մասնակցել ժամանակավոր ցուցադրությունների։

You might also like