Սեպտեմբերի 26-ին Օսլոյում վերանորոգումից հետո տեղի կունենա Ekeberg քանդակների այգու պաշտոնական բացման արարողությունը: Տոնակատարությունը կսկսվի 16:00-ին: Միջոցառման ծրագրում ընդգրկված է հանդիպում ամերիկացի նկարիչ Ջեյմս Տարրելլի հետ, որը մասնակցել է այգու վերանորոգման աշխատանքներին, պարային ներկայացումներ, նորվեգական Postgirobygget խմբի համերգը և հիասքանչ հրավառություն:
Երեխաների համար զվարճալի նախագծեր ևս կլինեն: Ekeberg այգին գտնվում է համանուն թմբի վրա, որտեղից էլ բացվում է հիանալի տեսարան դեպի Օսլո քաղաքի կենտրոն: Այգու պատմությունը սկսվում է ավելի քան 120 տարի առաջվանից: Վերանորոգված համալիրում հանգիստը այսուհետ ավելի հարմարավետ և հետաքրքիր կանցնի:
Մասնավորապես, այն վայրում, որտեղ նկարիչ Էդվարդ Մունկը նկարել է իր ամենահայտնի «Ճիչ» նկարը, ստեղծվել է դիտորդական տախտակամած դեպի Ֆյորդ բացվող տեսարանով: Մի քանի պատմական վիլլաներ վերականգնվել են, իսկ դրանց հիմքի վրա կստեղծվեն պատմության և բնության քաղաքային կենտրոն, ռեստորան և մանկական ակումբ: