Այժմ Ճապոնիայի խոշորագույն երեք քաղաքներից մեկը՝ Օսակա, այցելող զբոսաշրջիկները կարող են միանալ Osaka Free Wi-Fi անվճար ինտերնետային ցանցին: Այս նախագիծը Օսակայի զբոսաշրջային գրասենյակինն է, որի նպատակն է թույլատրել զբոսաշրջիկներին լավագույնս կողմորոշվել քաղաքում և կիսվել իրենց տպավորություններով Սոցիալական կայքերում:
Հարցման արդյունքում, որը անցկացվել է ճապոնական զբոսաշրջության Ազգային կազմակերպության կողմից, երկիր այցելող զբոսաշրջիկների 90%-ը ունեն գաջետներ, որոնք հնարավորություն ունեն միանալ համացանցին: Հաշվի առնելով այն փաստը, որ Օսակա ամեն տարի ժամանում է մի քանի միլիոն զբոսաշրջիկ, լավ անլար ինտերնետը պարզապես անհրաժեշտություն է: Տվյալ պահին անվճար Wi-Fi-ը հասանելի է Օսակայի 163 վայրերում՝ հյուրանոցներում, ռեստորաններում, սրճարաններում և հասարակական տրանսպորտում. հայտնում է Japan Daily Press-ը: 2014 թվականին դրանց թիվը նախատեսվում է ավելացնել` հասցնելով մինչև 8000-ի, և ընդգրկել ոչ միայն Օսական, այլև` մյուս քաղաքները: Իսկ արդեն մարտից զբոսաշրջիկների համար կհայտնվի ևս մեկ նոր ինտերնետային ծառայություն՝ Osaka Enjoy Rally կայքը, որը կտրամադրի հարմարավետ նավիգացիոն համակարգ քաղաքի այլ տեսարժան վայրերի համար: