Դեպի աշխարհի ամենավտանգավոր լեռներից մեկը՝ Պակիստանի և Չինաստանի սահմանին գտնվող Չոգորին, կազմակերպվում են էքսկուրսիաներ զբոսաշրջիկների համար։ Ինչպես հաղորդում է Lenta-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին, ճանապարհորդների համար առաջարկները վաճառքի դուրս կգան արդեն այս տարի։
Տուրերը հասանելի կլինեն միայն նրանց, ովքեր արդեն հաղթահարել են երեք հազար մետրից ոչ պակաս բարձրություն։ Ճանապարհորդներին կուղեկցեն պրոֆեսիոնալ գիդերը և շերպերը, իսկ նման էքսկուրսիայի արժեքը կազմում է շուրջ 60 հազար դոլար։ Գինը չի ներառում թռիչքը դեպի Պակիստան, գիշերակացը և շերպերին տրվող թեյավճարը։
Չոգորիի բարձրությունը, որը հայտնի է նաև որպես Կ2, կազմում է 8614 մետր։ Այն գտնվում է Կարակորում լեռնաշղթայում և համարվում ամենահյուսիսային ութհազարանոցը աշխարհում։ Առաջին անգամ այն հաջող հաղթահարել են 1954 թվականին։ Չնայած նրան, որ լեռը աշխարհում երկրորդ է իր բարձրությամբ՝ Էվերեստից հետո, դրա վրա բարձրանալը տեխնիկական տեսանկյունից ավելի բարդ է լանդշաֆտների և արագ փոփոխվող եղանակի պատճառով։
Մինչև 2008 թվականի կեսերը Չոգորիի բարձունքին հասել է 284 մարդ, բարձրանալու փորձ անելիս՝ մահացել 66-ը։ Այդ ընթացքում Էվերես է բարձրացել 3,6 հազար մարդ։ Ի դեպ, ձմռանը Չոգորի բարձրանալու ոչ մի փորձ հաջողությամբ չի պսակվել։