Իտալական Լիպարի քաղաքոմ ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է հասարակական վայրեր այցելել լողազգեստով: Օրենք խախտողները պետք է վճարեն 500 եվրո տուգանք: Քաղաքապետ Մարկո Ջորջանին (Marco Giorgianni) ընդունել է այս օրենքը՝ ելնելով ինչպես տեղաբնակների, այնպես էլ՝ զբոսաշրջիկների ներկայացրած բողոքներից. հայտնում է Upi.com-ը: Շատերին դուր չի գալիս քաղաքի պատմական հատվածում տեսնել լողազգեստով կանանց և լողավարտիքով տղամարդկանց: Արգելքն արդեն ուժի մեջ է, տուգանքները կգանձվեն, ինչի մասին տեղեկացվել է քաղաքացիներին և զբոսաշրջիկներին ողջ քաղաքում փակցված հայտարարությոնների միջոցով: Լիպարին հրաբխային կղզի է Տիրենյան ծովում: Այն գտնվում է Սիցիլիայից 44 կմ հյուսիս և պատկանում է Իտալիային: Կղզում շաբաթը երեք անգամ կանգ է առնում Նեապոլից սիցիլիական Միլացցո քաղաք գնացող լաստանավը: