Նոյեմբերի 5-ից 10-ը Լոնդոնում կանցկացվի «Սուրբծննդյան Ոգի» տոնավաճառը (Spirit Of Christmas Fair), որը հարուստ է ամանորյա տոները նշելու տարբեր գաղափարներով և նվերների տարբերակներով: Տոնավաճառի համար հարթակ կհանդիսանա Olympia ցուցահանդեսային կենտրոնը, որը գտնվում է Արևմտյան Քենսինգտոնում:
Տոնավաճառի այցելուները կարող են մասնակցել վարպետության դասերին և ստանալ կարևոր խորհուրդներ House & Garden այգեգործների և տնային տնտեսուհիների համար նախատեսված ամսագրի փորձագետներից: Այստեղ կարելի է ընտրել տոնական հագուստ և սեղանի զարդարման պարագաներ, ինչպես նաև` ամանորյա ընթրիքի գաղափարներ:
Տոնավաճառում կգործի ոճային Louis Roederer Champagne բարը. հայտնում է ViisitBritain-ը: «Սուրբծննդյան Ոգի» տոնավաճառը բաց կլինի 10:00-ից 18:00-ն: Տոնավաճառի տոմսն արժե 18 ֆունտ ( 21 եվրոյից մի քիչ ավել) մեծերի համար և 10.5 ֆունտ (12 եվրո) երեխաների համար: