Նորվեգիայում կբացվի ՉԹՕ-ի տեսքով էներգախնայող հյուրանոց

Նրա էներգիայի սպառումը կլինի  85%-ով քիչ մյուս ժամանակակից հյուրանոցների համեմատ։

ՉԹՕ-ի նման տարօրինակ տեսքի հյուրանոց, որը ունի 360-աստիճանով բացվող տեսարան դեպի Սվարտիսեն սառցադաշտը և արկտիկական բնությունը, կբացվի  Նորվեգիայում․ հայտնում է նախագծի կայքը։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Այն կդառնա աշխարհում առաջն հյուրանոցը , որը նախագծվել է Powerhouse էներգախնայող ստանդարտով, որը գտնվում է Արկտիկայի շրջանից դուրս։ Հյուրանոցը կառուցվում է Սվարտիսեն սառցադաշտի լանջին։

Էներգախնայող հյուրանոց, Նորվեգիա

Արևային էներգիան կբավականացնի ինչպես հյուրանոցի պահանջները բավարարելու, այնպես էլ՝ շինությունը կառուցելու համար։

«Ճարտարապետությունը ոգեշնչված է ափամերձ կառույցների տեղական ավանդույթներից, հյուրանոցը կկանգնի գերանների վրա»,-հայտնում են  նախագծի հեղինակները։

Հյուրանոցի կլորավուն ձևն ու ապակիները կապահովեն պանորամային տեսարանը դեպի ֆիորդը և թույլ կտան զգալ ձեզ բնությանը շատ մոտ։ Հյուրանոցի բացումը նախատեսված է 2021 թվականին։

You might also like