Հյուսիսիռլանդական Արմոյ գյուղում (Անտրիմ կոմսություն) հաճարենին, որը ցուցադրվել է «Գահերի խաղը» սերիալում, ընկել է ճանապարհին․ հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով BBC News-ին։ 200-ամյա հաճարենին բացում էր սերիալի այսպես կոչված Թագավորական երթուղին՝ Վեստերոսի ամենակարևոր և երկար ճանապարհը։
«Գահերի խաղում» Թագավորական երթուղին ծառուղի է, որի երկու կողմերով աճում են դարավոր հաճարենիներ։ Տասնամյակների ընթացքում ծառերի ձյուղերը հյուսվել են միմյանց և ձևավորել թունել։ Սկզբում Արմոյում աճում էր շուրջ 150 նման հաճարենի, իսկ այսօր դրանցից մնացել է միայն 90-ը։ 2015 թվականի հունվարին դրանցից շատերը տուժել են «Հերտրուդա» փոթորկից։
Հուլիսի 25-ին ԱՄՆ-ում ուժեղ քամին տապալել է «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի կաղնին։ Ծառի մոտ, որը վերածվել էր տեսարժան վայրի, ամեն տարի այցելում էին մեծ թվով զբոսաշրջիկներ։