Նիցցայի Մասսենա հրապարակում (Place Masséna) բացվել է ավանդական Սուրբ Ծննդյան տոնավաճառը: Այն կաշխատի մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ժամը 11:00-ից մինչև 20:00 (ուրբաթ և շաբաթ օրերին մինչև 21:00-ն): Այդ օրերին տասնյակ տոնավաճառներ կվաճառեն ամենատարբեր ձեռագործ իրեր, որոնք մեծ մասամբ նվիրված կլինեն Սուրբ Ծննդյանը:
Բացի դրանից, ամեն օր զբոսաշրջիկներին կսպասի սահադաշտը, սատանայի անիվը, օդային ատրակցիոնները և խաղահրապարակները: Իսկ հանգստյան օրերին և դպրոցական արձակուրդներին քաղաքի հյուրերին կառաջարկվի անվճար անիմացիայի, համերգների և թատերական ներկայացումների մեծ ընտրանի:
Նիցցան մեծ ուշադրություն է դարձնում ամանորյա լուսավորությանը: Տոնակատարության սիրտը հրապարակ Մասսենան է, որը այդ օրերին կդառնա «կախարդական թատրոն». անսովոր լուսավորություն, որը ժամանակակից տեխնոլոգիայի շնորհիվ նվազեցնում է էներգիայի չափազանց շատ սպառումը և տոնական մթնոլորտ ստեղծում: