Նիկարագուայում ստեղծել են ատրակցիոն, որը ամենաշատը կհավանեն էքստրիմալ զբոսաշրջիկները: Այս էկզոտիկ երկիր այցելող զբոսաշրջիկներին կառաջարկեն տախտակով լողալ հրաբխի վրայով: Սերրո Նեգրո հրաբուխը, որը ծածկված է սառած լավայով և մոխրով, համարվում է Նիկարագուայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը:
Ըստ իշխանությունների՝ այժմ այդ տեղը կարող է դառնալ իրական Մեքքա նրանց համար, ովքեր սիրում են սուր զգացողություններ: Էքստրեմալ ճանապարհորդներին կտրամադրվի սնոուբորդի նման հատուկ տախտակներ, որոնց վրա նրանք կարող են արագընթաց վայրէջք կատարել հրաբխից:
Այս պահի դրությամբ տեղական իշխանությունները վերականգնել են ճանապարհը դեպի Սերրո Նեգրո: Բացի այդ, զբոսաշրջիկների հարմարավետության համար հրաբխի ստորոտին կկառուցվեն նաև հյուրանոցներ և ռեստորաններ: Պակաս համարձակ զբոսաշրջիկների համար նախատեսվում է կազմակերպել հետիոտնային ուղևորություններ: