Մայիսի 15-ին Նյու Յորքի Համաշխարհային առևտրային կենտրոնի տեղում գտնվող ազգային հուշահամալիրում կբացվի երկար սպասված թանգարան՝ նվիրված 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ակաբեկչության զոհերի հիշատակին: Մեկ շաբաթ այն հասանելի կլինի միայն զոհերի և փրկարարների հարազատներին, իսկ մայիսի 21-ից սկսած բաց կլինի հանրության առջև:
Թանգարանը կունենա երկու մեծ մշտական ցուցահանդես. հաղորդում է Canada.com-ը: Դրանցից մեկը, որը կրում է In Memoriam անվանումը, այցելուներին պատմի 2983 մարդկանց մասին, ովքեր զոհվել են 2011 թվականի սեպտեմբերի 11-ին: Մյուսը նվիրված կլինի ահաբեկչության պատմությանը և 9/11-ի հարձակման հնարավոր պատճառներին:
Թանգարանը բաց կլինի ամեն օր 9:00-ից 20:00-ն, մուտքի տոմսը արժենա $24 դոլար: Ստացված հասույթը կգնա զոհվածների ընտանիքներին աջակցության հիմնադրամին: Երեքշաբթի օրերին 17:00-ից 20:00-ն թանգարանը կգործի անվճար: