Նյու Յորքում ձիերին կփոխարինեն էլեկտրոավտոմեքենաները

Նյու Յորքի կենտրոնական այգում մշտապես աղմուկ է ձիերի կառքից, որն էլ գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների: Սակայն նորընտիր քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն հայտարարել է, որ մտադիր է բոլոր ձիերին փոխարինել էլեկտրամեքենաներով: «Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ մարդիկ արագ տեղաշարժվեն, այդ պատճառով ձիերը այլևս Նյու Յորքի մաս չեն կազմի: Դա մարդկային չէ և 2014 թվականի համար չէ», – հայտարարել է քաղաքապետը: Նա խոստացել է քննարկել այդ հարցը այն մարդկանց հետ, ովքեր աշխատում են այդ ձիերի հետ, չէ որ այգում կա 220 ձի, 170 ձիապան և 68 կառք:

h5

Մարդկանց մի մասը պաշտպանում է ոչ այնքան քաղաքապետին, որքան կենդանիների պաշտպանության համար: «Նյու Յորքը համարվում է աշխարհի ամենազբաղված քաղաքներից մեկը: Այդ ձիերը աշխատում են կենտրոնից քիչ հեռու, որտեղ մշտապես խցանումներ են և նրանք ստիպված են շնչել արտանետված գազը», – հայտարարել է կենդանիների պաշտպանության խմբի ներկայացուցիչը: Նյու Յորքի իշխանությունները ցանկանում են փոխարինել կառքերը 20-րդ դարի հնագույն ավտոմեքենաների պատճենների հետ, որպեսզի զբոսաշրջիկներին առաջարկեն հենց այն նույն «նոստալգիան»:

New York

Ձիերին կուղարկեն արժանի ախոռներ, որտեղ նրանց կխնամեն: Ավտոմեքենայի առաջին նախատիպը կարժենա 450 000 դոլար և հնարավոր է պատրաստ լինի գարնանը: Նախագիծը պետք է հավանության արժանանա քաղաքային խորհրդի կողմից, բայց դեռ չեն դրել օրակարգային քննարկման: Ձիակառքերը կփոխարինվեն էլեկտրոավտոմեքենաներով աստիճանաբար երեք տարիների ընթացքում. գրում է MIGnews.com-ը:

You might also like